National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.09.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը:

Խորհրդարանի նախագահը, շնորհավորելով Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ՝ նշել է, որ անկախությունից են սկիզբ առել հայ ժողովրդի նորագույն պատմության բազմաթիվ ձեռքբերումներ, որոնց թվում նաեւ առողջապահության ոլորտում: Դրանցից մեկն էլ Հայ-ամերիկյան կենտրոնն է իր բարձրակարգ բուժանձնակազմով եւ հոյակերտ շինությամբ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն իր գոյությամբ առաջին հերթին պարտական է նրանց, ում ջանքերով եւ նյութական ու բարոյական աջակցությամբ Հայաստանի առողջապահական համակարգը երկու տասնամյակ առաջ համալրվեց նոր կառույցով:

Արա Բաբյոյանը նշել է նաեւ, որ ինքը եւս, ժամանակին լինելով ՀՀ առողջապահության նախարար, մասնակցել է կենտրոնի ստեղծմանը եւ անձամբ է ճանաչում կենտրոնի հիմնադիրներ Ռիտա Պալյանին, Հրանուշ Հակոբյանին, Խաչանուշ Հակոբյանին, ինչպես նաեւ բուժանձնակազմի անդամներից շատերին:

ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ նրանց մասնագիտական բարձր կարողությունները նպաստում են մեր բնակչության առողջության եւ կյանքի որակի բարելավմանը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի 20-ամյակի առթիվ խորհրդարանի ղեկավարը պարգեւատրել է կենտրոնի հիմնադիր Ռիտա Պալյանին ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, իսկ կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am